Ուտելը բարեկեցության մաս է․ Փաշինյան
Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովվելու գործիք է, կամ, ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք։ Ազգային ժողոում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն, և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը։
«Եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ասաց նա։
Փաշինյանը նկատում է, որ բարեկեցության մասին խոսելը չպետք է ընկալվի ուտելու պրոցեսի քարոզչություն։
«Շատ շատ կարևոր բան է, որովհետև ուտելը բարեկեցության մաս է ու սննդի հասանելիությունը մարդու իրավունքներից մեկն է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով` որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է բարեկեցությունը։
Փաշինյանի խոսքով` հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ Հայաստանի ավելի քան 1 միլիոն քաղաքացիներ բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար սկսած 1990-ականների սկզբից արտագաղթել են ու արտագաղթում են ՀՀ-ից։
«Այստեղ մնացածներից շատերն էլ իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հետ»,- ասաց նա։