Սաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են Մինսկում
Տնտեսություն

Թոշակառուն մեկ ամսում ստանում է այնքան գումար, որքան ծախսում է Նիկոլը` մեկ անգամ սնվելու համար. նրա կյանքն ուրախ է, ապրուստը` ձրի

Ազգային ժողովում ներկայացվում է 2025 թվականի բյուջեն։ Բյուջեի քննարկմանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Թվում էր, որ նրա ելույթը, որպես երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի, պետք է լինի հագեցած, բովանդակալից և համոզիչ, բայց դա միայն թվում էր․․․ եղավ այն, ինչ միշտ։

Ըստ էության, երկրի վարչապետը պետք է հաշվետվություն ներկայացնի բյուջեի ծախսերի մասին։ Սակայն Փաշինյանի դեպքում ԱԺ դահլիճում հնչեց մի անբովանդակ տեքստ, որն ավելի շատ դասախոսության էր նման, այն էլ՝ ոչ թե բարձրագույն, այլ տարրական ուսումնական հաստատության, այսինքն՝ դպրոցականների համար։

Նա բացատրում էր, որ միայն պետությունն ունի պետական բյուջե, բացատրում էր՝ ինչ է նշանակում բյուջե, ինչպես է լցվում բյուջեն, ինչպես են ձևավորվում եկամուտները, ինչպես են ծախսում բյուջեի եկամուտները․․․ մի խոսքով՝ պարզ ճշմարտություններ ու ոչ մի խոսք իրականացված ծախսերի մասին։ 

Սա իսկական ծաղրուծանակ է ոչ միայն «հպարտ քաղաքացիների», այլև հենց «քայլարածների» նկատմամբ։

Սա իր հերթին. մյուս կողմից էլ նրա ընկալմամբ ներկայացված բյուջեն, պարզվում է` այլ նշանակություն ունի։ 

Փաշինյանն ասում է, որ բյուջեն՝ երկրի ժողովրդի բարեկցության մասին է, քանի որ, ըստ նրա, չկա մի ընտանիք, որի համար պետբյուջեից ծախս չի արվում։ Նա նաև ընդգծում է, թե՝ ուտելը բարեկեցության մաս է․․

Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշում է, որ բարեկեցությունը չպետք է դարձնել ուտելու մասին քարոզչություն․․․

Մի խոսքով` Փաշինյանի համար բյուջեի հետ կապված բոլոր մտքերը պտտվում է ուտելու շուրջ ու նրա ուշքն ու միքտը միայն ուտելն է։ Ինչպես ասում են` յոթ երգ գիտի` յոթն էլ ուտելու մասին։

Այն, որ ախորժակն ուտելիս է բացվում, Փաշինյանի պարագայում այս արտահայտությունը կարելի է հասկանալ և՛ ամենաուղիղ իմաստով, և՛ տողատակով։

Նա ուտում է կաթսայից՝ ամենաուղիղ իմաստով և ուտում պետական բյուջեից, քանի որ ուտողի հոգեբանությունն ունի։

Հիշենք Փաշինյանի առաջին սելֆիները՝ շքեղ սեղանների կողքին․ ուրախացել էր, որ ճոխ սեղանից օգտվելու հնարավորություն ունի։ Հիշենք ինչպիսի ահագությամբ էր ուտում խորովածը՝ փողոցում, քյալան՝ Գյումրիում, մեղրը, հացը, պանիրն ու լավաշը՝ ցուցահնդեսում․․․ դա հոգեբանություն է, որը մտած է այդ մարդու մեջ ու պարզապես չի կարող չտարածվել նաև բյուջեի վրա։

Ինչ վերաբերվում է նրա այն արտահայտությանը, թե՝ չկա մի ընտանիք, որի համար պետբյուջեից ծախս չի արվում, ապա Փաշինյանն այսկերպ փորձում է արդարացնել բյուջեի «թալանը» և ցույց տալ, թե իբր բյուջեն դատարկվում է բոլորի մեղքով։

Նա մատնանշում է ուսուցչի, բժշկի ու մյուսների աշխատավարձերն ու, իհարկե, թոշակները․․․ սա պարզապես ծիծաղելի է։

Փաշինյանը մատնացույց է անում այն թոշակառուին, ում ամբողջ ամսվա համար տալիս է ավելի քիչ գումար, քան ինքն ու տիկինը մեկ անգամ սեղան են նստում ու ճոխ ուտում իրենց լափամանից։

Ու եթե, ինչպես Նիկոլն է ասում, ուտելը բարեկեցության մաս է, ապա այս տրամաբանության մեջ չի տեղավորվում, օրինակ, թոշակառուի բարեկցությունը, քանի որ նրա թոշակը չի բավականեցնում ո'չ միս, ո'չ կարագ, ո'չ էլ պանիր գնելու համար․․․

Փաստն այն է նաև, որ արտաքին պարտքը վեց տարում կրկնապատկվել է, իսկ ուսուցիչը, բժիշկն ու մյուսներն այդպես էլ բարեկցիկ չեն ապրում և իրենց թուլ չեն տալիս ճոխ սեղաններ։ Եթե նրանք մեկ օր իրենց ճոխ սեղան թույլ տան, ապա ամսվա մնացած 29 կամ 30 օրը պետք է պարտք վերցնեն ու սպասեն մյուս ամսվա աշխատավարձին․ սա է իրականությունը։ 

Բարեկեցությունն, իհարկե, ուտելու մասին քարոզչություն չպետք է դարձնել, բայց ուտելու մասին քարոզչության միտքը կարող էր ծագել միայն ու միայն Փաշինյանի մոտ, ով ընկել է լափամանի մեջ ու չի ուզում այն կիսել ոչ ոքի հետ։ Դա ինքնապաշտպանական բնազդ է։ 

Այն իրավիճակում, որում հայտնվել է Փաշինյանը, հազիվ թե կարողանա մտածել, որ հզոր բանակ ունենալն ու երկրի արտադրողականությունը բարձրացնելը ևս բարեկեցության մաս են՝ կարևորագույն մասը։

Նա այդ մասին չի մտածի այնքան ժամանակ, քանի դեռ իր կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի։ 

Արմինե Մկրտումյան