Բրիտանական Piki Reels զբոսաշրջային ակումբի 33 ճանապարհորդներից բաղկացած խումբը մեկնել է օկուպացված Արցախի Վարանդա և Մեխակավան քաղաքներ
Բրիտանական Piki Reels ակումբից բելգիացի Իվ Բուվիենի գլխավորությամբ 33 հոգուց բաղկացած ճանապարհորդների խումբը սկսել է իր ճանապարհորդությունը դեպի օկուպացված Արցախի մեխակավան քաղաք։
Այս մասին գրում է APA-ն։
Միջազգային զբոսաշրջիկները ժամանել են պատմական Խուդաֆերին կամրջի տարածք։
Նշենք, որ զբոսաշրջիկները ծրագրում են նաեւ ուղեւորություն օկուպացված Վարանդայի շրջան։ Բացի այդ, նրանք վերահսկելու են Վարանդայում ականների և չպայթած զինամթերքի պայթեցման գործընթացը։