ԱՄՆ-ը, Իսրայելը և Կատարը ցանկանում են դադարեցնել պատերազմը Գազայում
Կատարի մայրաքաղաքում բանակցություններ են սկսվել Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման շուրջ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Կատարի բանակցողները պետք է հանդիպեին Դոհայում։
Սա ավելի քան երկու ամսվա ընթացքում բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլն է։
Ավելի վաղ Եգիպտոսը առաջարկել էր երկօրյա զինադադար, որով Գազայում չորս իսրայելցի պատանդներ կազատվեն իսրայելական բանտերում գտնվող մի քանի պաղեստինցի բանտարկյալների դիմաց, հիշեցնում է CNN-ը: