Իսրայելը չի ճանաչում Իրանին․ Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելը սխալ է հաշվարկել՝ հարվածելով Իրանի տարածքին: Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։
«Սիոնիստները սխալ հաշվարկ են արել Իրանի հարցում։ Նրանք չեն ճանաչում Իրանին։ Նրանք դեռևս չեն կարողացել ճիշտ գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- ասել է Խամենեին։