Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն ընդունում Վրաստանում ընտրությունների արդյունքները
ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները Վրաստանի իշխանություններին կոչ են արել հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրությունների ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ։
Վաշինգտոնի և Բրյուսելի մատնանշած խնդիրների շարքում են կաշառքը և քվեարկության գաղտնիության խախտումը։
«Միջազգային դիտորդները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները որպես ազատ և արդար։ Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ հետաքննել ընտրությունների հետ կապված բոլոր խախտումները», - ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ:
Խախտումների թվում նա թվարկել է իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսների չարաշահումը, ընտրողներին կաշառելը և ահաբեկելը։
Վրաստանում ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների համաձայն առաջատարը «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ հավաքելով ձայների 54,08 տոկոսը։