Ադրբեջանի բանակը աշխարհում 29-րդն է
Ադրբեջանը զբաղեցնում է 29-րդ տեղը աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշում։
Այս մասին են վկայում News and World Report-ի տվյալները։
Ռուսաստանը գլխավորում է ընթացիկ վարկանիշը։ Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ն և Իսրայելը, իսկ Չինաստանը չորրորդ տեղում է:
Թուրքիան վարկանիշում 10-րդ տեղում է։ 89 երկիր ներառող ցուցակը եզրափակում են Լյուքսեմբուրգը, Լատվիան և Սինգապուրը։