Թուրքիայի զինված ուժերը գործողություններ են իրականացրել Սիրիայում․ կան զոհեր
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «վնասազերծել են 15 ահաբեկչի» (չակերտները` NEWSPRESS.an-ի)։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև վերջին ահաբեկիչը չեզոքացվի», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերջին շաբաթներին Թուրքիան շատ ակտիվ գործողություններ է սկսել Սիրիայում, որը Թուրքիայի ՊՆ-ն անվանում է հակաահաբեկչական գործողություններ։ Արդյունքում կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։