Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

«Ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակում կանգնած գործիչները». ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում

«Համաձայն չեմ Միքայել սրբազանի հետ։ Եթե շարժումը լիներ առանց ընդմիջումների ու վճռական, ապա ոչ մի ուժ ի վիճակի չէր լինի այն ձախողել։ Այնպես որ, պետք չէ մեղավորներ փնտրել». «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը։

– Կիրանցից վեց ամիս առաջ մեկնարկած հերթական ընդդիմադիր շարժումը, Ձեր բնութագրմամբ, ի՞նչ փուլում է. իշխանության ներկայացուցիչները հեգնում են, «հոգեհանգստյան կարգ» են կարդում, շարժման անդամները զգուշացնում են` պասիվությունը ժամանակավոր է։

– Անկեղծ ասած, ես համոզված էի, որ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման նպատակը Տավուշի մարզում վարչապետ կոչեցյալի կողմից տարածքային միակողմանի զիջումներին դիմադրելն ու թույլ չտալն է։ Եվ երբ, փաստորեն, առանց լուրջ դիմադրության, հերթական անգամ, դավադրաբար թշնամուն հանձնվեցին մեր հայրենիքի տարածքները, իմ առաջին հիասթափությունն էր շարժումից։ Ի դեպ, Բագրատ սրբազանը հայտարարում է, որ շարժման նպատակը իշխանափոխությունն է։ Եթե շարժումը վճռականություն ցուցաբերեր եւ թույլ չտար Տավուշում հայրենի հողերի հանձնումը, համարեք, որ իշխանափոխությունն արդեն օրերի հարց կդառնար։ Ընդդիմության առաջին հաջողությունից ոգեւորված, ոչ միայն  տասնյակ հազարավոր քաղաքացիներ կմիանային շարժմանը, այլեւ հենց իշխանության շարքերը ճաքեր կտային։

Իսկ որ իշխանության ներկայացուցիչներն այժմ հեգնում են, պատկերացնում եմ, թե շարժման պիկի ժամանակ, նրանցից յուրաքանչյուրը սարսափած  ի՞նչ արդարացումներ էր փնտրում չքմեղանալու համար, որ աջակցել է վարչապետ կոչեցյալին։ Հուսանք սխալվում եմ, սպասումով, որ շարժումը նոր թափ կհավաքի, ինչպես պնդում են շարժման անդամները։

– Բագրատ սրբազանն օրերս, խորհրդարանի ամբիոնից ՔՊ-ականներին դարձի գալու հերթական կոչն արեց, ասաց` այս հնարավորությունը կարող է վերջինը լինել։ Բայց այդ կոչն էլ անարձագանք մնաց։

– Զուր ջանքեր ու կոչեր։ Քպ-ականները բացարձակապես զուրկ են տարրական արժանապատվության զգացումից։ Ինձ ուղղակի ապշեցնում է, թե ինչպե՞ս է վարչապետ կոչեցյալը գտել այդքան անսկզբունքային, սեփական ես-ից զուրկ, անհայրենիք, ստրկամիտ եւ միայն փողը պաշտող քպ-ականների։ Եթե Բագրատ սրբազանին հաջողվեր իրականացնել իշխանափոխություն, պատկերացնում եմ, թե ինչպես նույն քպ-ականները կքծնեին նրան։

– Ընդհանուր առմամբ, այս շարժումը ի՞նչ խնդիր լուծեց։

– Մեծ ցավով եմ ասում, որ շարժումը հերթական հիասթափություն պատճառեց հասարակությանը։ Հատուկ շեշտեմ, որ շատ ուրախ կլինեմ սխալվելու համար, քանի որ ինքս եմ ոգեւորված եղել  եւ անհամբեր սպասել շարժման հաջողությանը։

– Ո՞րն էր շարժման անհաջողության պատճառը։

– 2021 թվականից սկսած՝ մասնակից եւ ականատես ենք եղել տարբեր շարժումների, որոնք բոլորն էլ, ցավոք սրտի, անհաջողության են մատնվել։ Այս հարցի հետ կապված, ես ունեմ իմ տեսակետը։ Նախ, իմ տպավորությամբ, եւ 2021 թվականի «Հայրենիքի փրկության», եւ 2022 թվականի «Դիմադրության», ինչպես նաեւ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման ժամանակ, հրապարակներում հավաքված ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակում կանգնած գործիչները։ Իշխանափոխություն կարող էր լինել երեք տարբեր պարագաներում։ Առաջին. հաջողության, այն է՝ իր իշխանությանը  կարող էր հասնել մեկը, որի համար նպատակն արդարացնում է միջոցները։ Եվ եթե այդ մարդու նպատակը իշխանության հասնելն էր ամեն, թեկուզ դիակների եւ այլ կորուստների  գնով, ապա ես հավատացած եմ, որ իշխանափոխություն հաստատ կլիներ։ Այդպիսի երեւույթի մենք 2018 թվականին ականատես ենք եղել։ Բարեբախտաբար, նման գործիչ այլեւս ի հայտ չեկավ։ Երկրորդ դեպքում, կարծում եմ, որ հաջողության հասնելու համար, պետք է լիներ առաջնորդ, ում համար հայրենիքը վեր է ամեն ինչից, ընդհուպ՝ իր հարազատներից։ Նման նվիրյալ, անձնազոհ առաջնորդ ունենալու դեպքում հաջողությունն ապահովված կլիներ։ Նման գործիչ մենք ունեցել ենք եւ նրա անունն է Արամ Մանուկյան։ Եվ միայն Արամ Մանուկյանի շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որի շարունակությունն են, ինչպես Հայկական ԽՍՀ-ն, այնպես էլ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ 

Ցավոք, մենք չունեցանք 21-րդ դարի Արամ Մանուկյան։ Եվ վերջապես երրորդ դեպքում, իշխանափոխությունը կայացած  կլիներ, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը մի կողմ դնեին անձնական եւ կուսակցական հավակնությունները, միմյանց վստահելով համախմբվեին, կազմավորելով շարժումը ղեկավարող կոլեգիալ մարմին եւ ղեկավարեին շարժումը։ Շարժման ղեկավարությունը պետք է օր ու գիշեր աշխատեր տարբեր խավերի, հատկապես՝ ուսանողության հետ, մտածեր եւ իրագործեր նոր գաղափարներ եւ լիներ վճռական իր գործողություններում։ Եվս մեկ անգամ ցավով արձանագրենք, որ տարբեր ձեւաչափերով հանդես եկող ընդդիմությունն այդպես էլ չմիավորվեց։ Ահա, այսպիսի ժամանակների համար է Չարենցն ասել. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

Եվ, այո՛, այս անգամ պետք էր համախմբվել ներքին թշնամու, 5-րդ շարասյան դեմ։ Արձանագրենք նաեւ, որ բոլոր ընդդիմադիր գործիչները գործում էին հայկական ավանդական մեթոդներով՝ ակտիվանալ աշնանը եւ գարնանը, ամռանը մեկնել հանգստի, ձմռանը սպասել օրերի տաքանալուն, կարծես մոռանալով Արցախի շրջափակումը, հետագայում՝ կորուստը, ինչպես նաեւ Բաքվի բանտերում տառապող մեր գերի-պատանդներին։ Ինչեւէ, տեսնենք վերջապես համախմբում կլինի՞, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա Հայաստանի, լեզուս չի պտտվում… ճակատագրի համար պատասխանատու կլինի ոչ միայն դավադիր իշխանությունը, այլեւ անխտիր բոլոր  քաղաքական ուժերը, նաեւ ողջ ժողովուրդը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում