Սաուդյան Արաբիան դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի դեմ
Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը՝ այն անվանելով միջազգային օրենքների և Իսլամական Հանրապետության ինքնիշխանության խախտում: Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական հարձակումները, որոնք խախտում են նրա ինքնիշխանությունը և միջազգային օրենքները»,- ասված է հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել հակամարտող կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքում էսկալացիայի բացասական հետևանքների մասին։