Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի սեյսմոլոգները 5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Ինչպես նշված է գերատեսչության էջում, էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտ գտնվող Ակսու քաղաքում:
Մոտ 2,7 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: