«Հեզբոլլահը» հարձակվել է Թել Ավիվի հարավում գտնվող իսրայելական օդուժի բազայի վրա
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման մարտիկները անօդաչու սարքերով հարձակվել են Թել Ավիվի հարավում գտնվող իսրայելական ռազմաօդային ուժերի բազայի վրա:
Այս մասին ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Իսլամական դիմադրության մարտիկները անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվի հարավում գտնվող Թել Նոֆ ռազմաօդային ուժերի բազային»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ լիբանանյան դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներով հարձակվել են Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյաթ Շմոնա բնակավայրի և իսրայելական զինվորական հավաքակայանի վրա:
Հեզբոլլահը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում 48 ռազմական գործողություններ է իրականացրել Իսրայելի դեմ։