Վրացական ընդդիմությունը փորձում է հանրահավաքներ կազմակերպել
Վրաստանում ընդդիմությունը կփորձի հանրահավաքներ կազմակերպել ընտրատեղամասերի փակվելուց հետո ժամը 19:00-ին։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն նաև նշել է, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, հաշվի առնելով ընտրողների բարձր մասնակցությունը, կկարողանա սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում։