Իրանի նավթային օբյեկտները Իսրայելի հարվածից չեն տուժել
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Իրանի նավթարդյունաբերության օբյեկտները չեն տուժել:
Այս մասին հաղորդում է Իրանի արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
«Սիոնիստական ռեժիմը ներխուժել է Իրանի օդային տարածք՝ խախտելով միջազգային իրավունքը։ Հարվածների հետևանքով երկրի նավթային օբյեկտներից ոչ մեկը չի տուժել, և նավթարդյունաբերությունն աշխատում է սովորական ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։