Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Հասարակություն

Չնայած Թուրքիան և Ադրբեջանը համագործակցում են, սակայն ռազմավարական շահերը միշտ չէ, որ համընկնում են

Գեղարդ Հիմնադրամ․ Չնայած Թուրքիան և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, սակայն նրանց երկարաժամկետ ռազմավարական շահերը միշտ չէ, որ համընկնում են: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ), որը ցամաքային անմիջական կապ չունի Ադրբեջանի Հանրապետության հետ, տնտեսապես և հաղորդակցման առումներով ավելի սերտ կապված է Թուրքիային։ Վերջինիս ներկայությունն էլ ՆԻՀ-ում գնալով աճում է ոչ միայն տնտեսական, այլև՝ մշակութային ոլորտում: Իրանը ևս փորձում է մեծացնել իր ազդեցությունը Նախիջևանում: Այս ամենն անհանգստացնում է ադրբեջանական իշխանություններին, որոնք ձգտում են պահպանել իրենց վերահսկողությունը, կամ որ ավելի հեռահար ծրագիր է՝ ընդհանրապես վերացնել Ինքնավար Հանրապետության կարգավիճակը: Ըստ բազմաթիվ փորձագետների՝ ՆԻՀ-ի երկարամյա միանձնյա ղեկավար Վասիֆ Թալիբովի հեռացումը պաշտոնից այդ ուղղությամբ արված քայլ է։ Սրա վերաբերյալ հայտարարություն է արել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան՝ նշելով, թե չպետք է երկրի հատվածներում գործեն տարբեր կանոններ, առավել ևս, որ ներկայում Նախիջևանում «Ո՛չ խան կա, ո՛չ՝ սուլթան»։

Մեծ է ՆԻՀ-ի տնտեսական կախվածությունը Թուրքիայից։ Վերջինս ապահովում է ՆԻՀ-ի էներգետիկ պահանջների մեծ մասը և հանդիսանում է առևտրային հիմնական գործընկերը: Այդ ամենին նպաստել են նաև Իգդիր-Սադարակ ցամաքային ճանապարհը, Նախիջևան-Ստամբուլ ավիաչվերթը և այլն: Թուրքիա-ՆԻՀ սահմանին, դեռևս 1993 թվականից սկսած, գործում է Դիլուջու անցակետը, որով հատկապես վերջին տարիներին բավականին մեծ ծավալներով առևտրաշրջանառություն է տեղի ունեցել, զարկ է տրվել սահմանային առևտրին։ 2022 թվականի դրությամբ Թուրքիայից ներմուծվել է 87,947,048 ԱՄՆ դոլարի, իսկ ՆԻՀ-ից Թուրքիա արտահանվել՝ 18,308,367 ԱՄՆ դոլարի ապրանք:  

2023 թվականից սկսվել է նաև Թուրքիայից ՆԻՀ՝ Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցումը, որն էլ ավելի կուժեղացնի Թուրքիայի դիրքերը Նախիջևանում։ Ներկայումս Նախիջևանը գազ է ստանում Իրանի տարածքով անցնող գազատարով: Թեև այս ամենը նպաստում է Նախիջևանի զարգացմանը, սակայն միաժամանակ մեծացնում է նրա կախվածությունը Թուրքիայից, ինչից էլ զգուշանում է Ադրբեջանը:  

Երկրամասում Թուրքիայի ազդեցությունը մեծանում է նաև նրանով, որ, ելնելով սոցիալական վատ պայմաններից, նախիջևանցիների զգալի մասն աշխատանքի է մեկնում Թուրքիա: Այս արտագաղթի տեմպերն այնքան բարձր են, որ Ստամբուլի թաղամասերից մեկի բնակիչների մեծ մասը նախիջևանցիներ են։ Այդ մասին է ասվում Պատերազմի և խաղաղության ինստիտուտի զեկույցում, որի հեղինակն Ադալեթ Բարգարար կեղծանունով հանդես եկող ադրբեջանցի լրագրողն է։

Ինչպես ամբողջ Ադրբեջանի տարածքում, այնպես էլ ՆԻՀ-ում Թուրքիան ակտիվորեն վարում է նաև «փափուկ ուժի» քաղաքականություն: Թուրքական լրատվամիջոցները, հեռուստահաղորդումները, հեռուստասերիալները շատ տարածված են այնտեղ՝ ստվերելով ադրբեջանական նմանատիպ արտադրանքը։ ՆԻՀ-ի բնակիչները էլ ավելի կապված են թուրքական մշակույթին, քան՝ ադրբեջանականին: Թուրքական «փափուկ ուժի» նման ազդեցությունն անհանգստացնում է Ադրբեջանին, քանի որ այն վտանգում է Նախիջևանում «ադրբեջանական ազգային ինքնության» կերտման ծրագիրը:

Կարևոր է նաև Թուրքիայի ռազմական ներկայությունը ՆԻՀ-ում․ հատկապես համատեղ անցկացվող զորավարժությունները: Դրանք ընդգծում են պաշտպանության ոլորտում ՆԻՀ-ի կախվածությունը Թուրքիայից, ինչի վկայությունն է նաև 2023 թվականին Նախիջևանում ռազմական համալիրի համատեղ բացումը: Այս և նման այլ քայլերն արդեն իսկ մատնանշում են, որ Նախիջևանի հարցում ինքնուրույն որոշումներ կայացնելու Ադրբեջանի հնարավորությունները որոշ առումով սահմանափակված են, ինչը կարող է հանգեցնել վերջինիս դիրքերի թուլացմանն Ինքնավար Հանրապետությունում:

Այսպիսով՝ թուրք-ադրբեջանական «եղբայրական հարաբերություններում» առկա են հակասություններ, սակայն՝ ոչ բացահայտ։ Նման տեմպերով գործընթացների շարունակման դեպքում հավանական է, որ Թուրքիան կկարողանա ամբողջությամբ «կլանել» երկրամասն ու ադրբեջանական վերահսկողությունն այնտեղ ձևական դարձնել: ՆԻՀ-ը նաև հզոր լծակ է Թուրքիայի ձեռքում՝ թույլ չտալու Ադրբեջանին իր ազդեցության գոտուց դուրս գալու։