Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Կոչ ենք անում ԵԽ-ին հետամուտ լինել ԼՂ հայության ոտնահարված իրավունքների վերականգնմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Ինչպես հայտնի է Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների»՝ 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ Բանաձևը մի շարք թիրախային և օրակարգային կետեր է պարունակում, որոնք անհապաղ իրագործման կարիք ունեն։ Նախ և առաջ բանաձևը արձանագրում է Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ապահովման անբավարար մակարդակը, խոսքի ազատության խիստ սահմանափակումները, որոնք ենթադրում են հետապնդումներ և բռնություններ։ Եվրոպական խորհրդարանը համակարծիք է, որ այդ ճնշումները COP 29-ին ընդառաջ մեծ ծավալներ են ընդունել և որ այդ երևույթն անհամատեղելի է COP 29-ի տրամաբանությանը, ուստի խորհրարանականները կոչ են արել ԵՄ առաջնորդներին և՛ ուշադրություն դարձնել այս միջոցառման անցկացման վայրի ընտրության տրամաբանվածությանը, և՛ օգտագործել այս միջոցառման ընձեռած հնարավորությունը՝ բարձրաձայնելու Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար դրության խնդիրը։ Ադրբեջանի հակահումանիստական քայլերը ստիպում են Եվրոպական խորհրդարանին բարձրաձայնել 2022 թ․ էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրի դադարեցման և ադրբեջանական գազից կախվածության վերացման մասին։
 
Սակայն էլ ավելի կարևոր և առանցքային է ԵԽ-ի պահանջը «ադրբեջանական զորքը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու մասին»։ «ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշում է բանաձևը։ Այս պարագայում ԵԽ-ն պետք է անհապաղ պատժամիջոցներ ինչպես Ադրբեջանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ անհատապես, այնպես էլ ամբողջ պետական և հասարակական ինստիտուտների, որոնք ոտքից գլուխ թաթախված են ռասիզմի և հակահայկականության ախտի մեջ։ Այս առումով կարևոր է նաև բանաձևի կոչը ԵՄ-ին՝ դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ կոչը անում անդամ պետություններին՝ սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան։ Սա վկայում է այն մասին, որ եվրախորհրդարանականները խորապես ընկալում են Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ և առհասարակ տարածաշրջանում ունեցած ապակառուցողական և ծավալապաշտական նկրտումները։
 
Եվրախորհրդարանականներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից կամ փոփոխությունից, ուստի ԵԽ պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բանաձևում դատապարտվել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների ​​կամ Ադրբեջանի կառավարության եւ խորհրդարանի անդամների հրապարակային վիրավորանքներն ու ուղղակի սպառնալիքները ուղղված ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաներին։ Եվ որպես խնդրի ժամանակավոր լուծում պահանջվել է որ Ադրբեջանի պաշտոնյաների մուտքը ԵՄ կառույցների շենքեր արգելվի մինչև հետագա ծանուցում։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում և բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի բանաձևը։ Մենք լիահույս ենք, որ նման բովանդակության բանաձևերը և որոշումները կիրացվեն գործնականում և կնպաստեն մարդու իրավունքների ապահովման խնդրին։ Սակայն հարկ ենք համարում հիշեցնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, որ միայն այսօր և վերջին տարիներին չէ, որ Ադրբեջանը՝ իր բարձրաստիճան ղեկավարությամբ, դիվանագիտական կորպուսով և առհասարակ ողջ պետական ապարատով և հասարակական շրջանակներով հանդերձ ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները՝ ցուցաբերելով ռասիզմի սիստեմատիկ և պլանավորված քաղաքականություն։ 

Ասվածի պարզ վկայությունն է անցյալ դարի ընթացքում հայության հանդեպ ադրբեջանական տարբեր վարչակարգերի վարած ցեղասպանության, էթնիկ զտումների, էթնոցիդի քաղաքականությունը՝ հարդյունս որի այժմ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հայկական հնագույն ազգային մշակութային միջավայրը՝ պղծված, ոչնչացված կամ այլախեղված։ Մենք կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանին հետամուտ լինել ընդունված բանաձևի գործնական կիրառության ապահովմանը և դրանով իսկ նպաստել Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության ոտնահարված իրավունքների անհապաղ և երաշխավորված վերականգնմանը»։