Հայտնի է, թե երբ են մարտի մեջ մտնելու Հյուսիսային Կորեայի զորքերն Ուկրաինայում. Ալեքսանդր Սիրսկի
Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զեկուցել է Հյուսիսային Կորեայի ռազմական անձնակազմի Ռուսաստանի ներգրավման մասին։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ հոկտեմբերի 27-28-ը Ռուսաստանի կողմից մարտական գոտիներում կօգտագործվեն հյուսիսկորեական առաջին զինվորականները։
Զելենսկին կոչ է արել Արևմուտքին արձագանքել դրան:
Գլխավոր հրամանատարը զեկուցել է, որ Դոնբասում դժվար է իրավիճակը: