Պուտինը խոսել է Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի մասին
Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են կայուն վերահսկողությունը իրենց ստորաբաժանումների նկատմամբ, որոնք այս տարվա օգոստոսից գտնվում էին Կուրսկի շրջանում։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «60 րոպե» հաղորդաշարին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը նույնիսկ չեն հասկանում, որ շրջափակված են:
«Ներկայումս փորձեր են արվում այն ապաշրջափակելու շուրջ: Մարդիկ, ովքեր շրջափակված են, նրանք նույնիսկ իրականում չեն հասկանում դա: Որովհետև, դատելով մեր ունեցած տեղեկություններից, զորքերի հրամանատարությունն ու վերահսկողությունը կորել է»,- ասել է Պուտինը: