Ադրբեջանը օդ է բարձրացրել իր մարտական ուղղաթիռները
2024 թվականի ուսումնական պլանի շրջանակներում ուսումնավարժական թռիչքներ են իրականացվել ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ուսումնական թռիչքների պլանի համաձայն՝ ուղղաթիռները օդ են բարձրացել բազային օդանավակայաններից և կատարել թռիչքներ սահմանված երթուղիներով։ Կատարվել են թռիչքի և վայրէջքի, օդային հետախուզության, օդային և ցամաքային թիրախների հայտնաբերման, հրամանատարական կետերի հետ կապի հաստատման, ինչպես նաև ուսումնական այլ առաջադրանքներ։