Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Հնարավոր է, որ հետ քաշեն զորքը Ջերմուկից, քանի որ ներխուժել են մոտ 6 կիլոմետր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին, թե բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահի Հայաստանը տեղի կտա Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին: «Մեր դիրքորոշումը բազմիցս ասել ենք, թե հետագայում ինչ կլինի, ես կանխագուշակումներ չեմ անի, ուլտիմատումներով չեմ խոսի: Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, որն ակնհայտ է: Մենք չպետք է փորձենք մկաններով խաղալ կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ լուծումներ գտնենք»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում կա՞ կետ, որը ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը պետք է ՀՀ տարածքից հետ քաշվեն՝ Սիմոնյանն ասաց, որ պայմանագրի կետերը չի բացահայտելու։

«Տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է՝ պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք, եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ եկել, եւ մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»,- հույս հայտնեց նա: Չնայած ԱԺ նախագահի այս պնդումներին, ոչ ոք Հայաստանում հույս չունի, որ ադրբեջանական զորքը հետ է քաշվելու Ջերմուկի, Սեւ լճի, Ներքին Հանդի տարածքներից եւ մեզ է վերադարձնելու տասնամյակներ շարունակ մերը եղած Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որը թշնամին զավթել է` ինչպես հեքիաթների հրեշն է զավթում ջրի ակունքը` թույլ չտալով, որ մարդիկ դրանից օգտվեն: Թեեւ ինքն էլ որեւէ օգուտ չունի այդ 21 կիլոմետրանոց հատվածից` այն իրեն բոլորովին պետք չէ:

Ջերմուկը, որ Հայաստանի ամենաակտիվ զբոսաշրջային քաղաքներից է, ադրբեջանական դիրքերի առաջխաղացումից հետո վերածվել է ուրվական քաղաքի, որտեղ զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է, առողջարաններն ու հյուրանոցային համալիրները գրեթե դատարկ են կամ կիսադատարկ: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ:

– Ջերմուկում ի՞նչ իրավիճակ է: Թշնամին փաստացի հետ չի քաշում իր զորքը մեր տարածքից:

– Ընդհանուր առմամբ, նորմալ վիճակ է, ոչ մի կտրուկ փոփոխություններ չեն եղել, նորմալ, ոնց նախկինում կար, ներկա պահին այդպես էլ մնում է: Ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել:

– Բնագծերի կահավորում տեղի ունեցե՞լ է այս ընթացքում: Առհասարակ, ինչ-որ աշխատանքներ տարվե՞լ են՝ մեր դիրքերն ամրացնելու համար:

– Մեր կողմից ինժեներական աշխատանքներ են տարվում: Աշխատանքներ են անում, դիրքավորման եւ այլն, անվտանգության առումով նորմալ է:

– ԵՄ դիտորդներ կա՞ն մարզում, ինչո՞վ են զբաղվում:

– Դիտորդները կան, եւ մարզկենտրոնում է իրենց մշտական տեղակայման վայրը, բայց նաեւ Ջերմուկում են լինում, 60-ից ավելի ԵՄ դիտորդ կա մարզում, որոնք իրենց աշխատանքները կատարում են, եթե կրակոցներ-բան է լինում, այցելում են այդ ուղղություններով, դիտարկումներ են կատարում ու արձանագրում:

– Փաստորեն, կրակոցներ էլ են լինում:

– Չէ, չէ, հաճախակի կրակոցներ չեն լինում: Առավել եւս` Ջերմուկում… հազվադեպ:

– ԵՄ դիտորդներն ինչ-որ դեր խաղո՞ւմ են՝ թշնամու գործողությունների հետ կապված:

– Դրական ազդեցություն ունեն, նրանց գտնվելը թե՛ մարզի եւ թե՛ բնակիչների վրա դրական ազդեցություն է թողնում:

– Խոսակցություններ կան, որ ԵՄ դիտորդների պայմանագրի ժամկետը հնարավոր է չերկարացվի` փետրվարին լրանում է 2 տարին:

– Ինձ թվում է՝ այդ առումով դեռ քննարկումներ չկան, ես կոնկրետ ոչ մի կարծիք չեմ կարող ասել, դա ավելի բարձր մակարդակի հարց է:

– Ալեն Սիմոնյանն ասում է՝ երբ խաղաղության պայմանագիր կնքեն, թշնամին իր զորքը հետ կքաշի մեր տարածքներից: Դուք ի՞նչ եք կարծում:

– Շատ հնարավոր է, որ` այո, հետ քաշեն, քանի որ ներխուժել են մոտ վեց կիլոմետր, հնարավոր է հետ քաշվեն, եւ դառնա նախկին սահմանային գիծը: Մենք կողմ ենք, որ խաղաղության պայմանագիր լինի, մեզ, մեր մարզին, մեր երկրին պետք է: Վերջին մի քանի տարում այնպիսի դեպքեր եղան, որ հիմա ուղղակի անհրաժեշտ է մեզ այդ խաղաղությունը:

– Ամեն դեպքում, Ջերմուկ քաղաքն էլ առաջվա ակտիվ առողջարանային քաղաքը չէ, զբոսաշրջիկներ գրեթե չկան: Ինչո՞վ է պայմանավորված դա, եթե, ինչպես ասում եք, ամեն ինչ նորմալ է:

– Դե, որովհետեւ որոշ դեսպանատներ իրենց քաղաքացիներին զգուշացնում են, որ չայցելեն այդ տարածքներ, բայց ասեմ, որ վերջերս ես Ջերմուկում էի, զբոսաշրջիկներ կային, ճիշտ է` շատ չեն, բայց քիչ էլ չեն: Դե, հիմա աշուն է, աշնանը, բնականաբար, նվազում է տուրիստների թիվը: Ջերմուկում լավ առողջարաններ կան, օրինակ, «Գլաձոր» առողջարանը վերանորոգվում է, տարբեր աշխատանքներ են տարվում տուրիզմի ուղղությամբ, անցած շաբաթ ֆորում տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաեւ էկոնոմիկայի նախարարը: Մեծ ներդրում են արել Արսենյանները «Գլաձոր» առողջարանի համար` մինչեւ յոթ միլիարդ դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: