Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Մամուլ

ՔՊ-ից զանգեցին, թե ունե՞ք գալստուկ, ասացի` հա, ասացին` դե կապի, արի հանդիպման․ «Հրապարակ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նախարարի թեկնածու գտնել։ Երեքշաբթի օրը ՔՊ վարչության հերթական նիստում նորից քննարկվել է այդ հարցը, սակայն վարչությունը հերթական անգամ բոլոր թեկնածուներին մերժել է։ Արդարադատության նախարարի 4 թեկնածուները նախ ելույթներով են հանդես եկել։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել, քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, որը եւս ՔՊ կուսակցության անդամ է։ ՔՊ վարչության անդամներից 3 անձ քվեարկել է Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանը ոչ մի քվե չի ստացել։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ չի քվեարկել, պասիվ կեցվածք է ունեցել, միայն նիստն է վարել, թեկնածուների վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ 


Մենք տեղեկացանք, որ քննարկումը բավականին բուռն է անցել, թեկնածուներին ՔՊ-ականները հարցեր են տվել: Մասնավորապես, օրինակ, Սիրունյանին հարցրել են` արդյոք իր փաստաբանական գործունեությունը չի՞ խանգարի, շահերի բախում չի՞ առաջանա, եթե ինքը նախարար դառնա։ Հարցին հակադարձել է Փաշինյանը`ասելով, որ նախկին նախարար Գրիգոր Մինասյանն էլ փաստաբանական գրասենյակ ուներ` նրան խանգարո՞ւմ էր այդ հանգամանքը։ Ալեն Սիմոնյանը տեղից հավելել է գրասենյակի անունը` «AM»: «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին:

- Ինչպե՞ս անցավ Ձեր հանդիպումը ՔՊ-ականների եւ վարչապետի հետ: Տեղեկացանք, որ Ձեզ հարցրել են` արդյո՞ք որպես փաստաբան կաշկանդված չեք լինի, երբ նախարար նշանակվեք:

- Մի լուրջ դատական վեճ ունեմ այն հիմնարկի հետ, որտեղ այդ հարցը հնչեցնող ակտիվիստն աշխատում է, «բուկվալնո» երկու շաբաթ առաջ մենք ունեցել ենք քննարկում, ուզում են իմ կլիենտից փող գանձել, ասել եմ` կոպեկ չեք ստանալու, ընդ որում՝ այն աստիճան, որ նախարար Պապոյան Գեւորգի հետ քննարկում ենք ունեցել, նա էլ է ասել, որ ամեն բան պետք է օրենքով լինի, նշեց` եթե սխալ ենք, թող դատարանը որոշի այդ հարցը: Հետո մենք գնացինք նախարարություն` կոնկրետ քննարկման, ինձ հարց տվողն է համակարգում այդ բլոկը (Սիրունյանն անուն չնշեց, բայց մենք ճշտեցինք, որ խոսքը Լեւոն Լեւոնյանի մասին է` Հ. Գ.): Այնպես չէ, որ նա ակտիվիստ է, ես էլ պասիվիստ եմ: Ինձ ասում են` եթե նախարար դարձաք, ԴԱՀԿ-ն լինելու է Ձեր ենթակայության տակ, Դուք «վի՞զ եք դնելու», որ պետության օգտին փողերն ավելի շատ գանձվեն: Ասում է` կան գործեր, օրինակ` մեր գործը, որ ասում եք` առը հա, թե պետությունը կստանա փող, ասացի` այո, հենց այդպես էլ կլինի: Նիկոլ Փաշինյանը միջամտեց, ասաց` ի՞նչ իրավունք ունես փաստաբանին իր կլիենտի հետ նույնացնելու:

- Այսինքն` մտավախություն ունեն, որ կարող եք պետբյուջե փող չլցնե՞լ:

- Ընդհանուր՝ նորմալ անցավ: Ոչ մի տպավորություն չունեմ, ոչ էլ ինչ-որ զգացմունք: Ես առաջադրման մասին, անկեղծ, չեմ էլ իմացել, ինձ առաջադրել են, հետո նոր ասել են, անգամ ասացի` ինձ չե՞ք հարցնում: Ասացին` ոչ, մենք ենք ընտրել Ձեզ: Հետո ՔՊ-ից զանգեցին, թե՝ ունե՞ք գալստուկ, ասացի` հա, ասացին` դե կապի, արի հանդիպման: Այդքան բան:

- Ձեր կարծիքով՝ ո՞րն էր պատճառը, որ չընտրեցին Ձեր թեկնածությունը:

- Ընդհանրապես չունեմ ոչ մի տեսակի կարծիք: Չեմ էլ ուզում քննարկել, լավ-վատ՝ մեր կուսակցությունն է:

- Իսկ Փաշինյանն ինչո՞ւ հարցեր չի տվել Ձեզ:

- Կանոնադրությամբ հետաքրքիր մոդել է: Վարչապետն արտահայտում եւ քվեարկում է, երբ բոլոր ձայները հավասար են լինում, դրա համար ո՛չ հարց տվեց, ո՛չ ելույթ ունեցավ, որ հանկարծ չկողմնորոշի: Նիստի ընթացքում ուղղակի ասում էր` ով հարց ունի, թող խոսի, ով հարց չունի` լռի: Եթե մի հարցի շուրջ, ենթադրենք, լինի յոթ-յոթ ձայն, այ, այդ ժամանակ կխոսի, եւ իր ձայնը կլինի որոշիչ: Մնացած դեպքերում չի էլ խառնվում, ես ասում եմ այն, ինչ իմ աչքով տեսել եմ: Թող ուրիշին ընտրեն` ի՞նչ ասեմ, թող ընտրեն` աշխատի: Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, հարցեր էին` հնչեցրին: Ամեն դեպքում, փաստաբանին չի կարելի իր վստահորդի հետ նույնացնել:

- Ո՞վ է վստահորդը, որ այդքան անհանգստացրել է ՔՊ-ականներին:

- Մի մարդ, որն ունի պայմանագիր, բիզնեսմեն է: Էկոնոմիկայի նախարարությունն ասում է` լավ չես կատարել աշխատանքդ, փողը պիտի հետ գանձենք, մենք էլ ասում ենք` չէ: Սա է ողջ թեման: Սովորական պայմանագիր է, եսիմինչ չէ: Ինձ առաջադրել են, նորից կասեմ, առաջադրել է ՔՊ-ն, ոչ թե եկեղեցին, այնպես չէ, որ ես եմ ուզել: