«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ
Մամուլ

ՔՊ-ական համայնքապետը Առափի համայնքում հողամաս է ձեռք բերել դեռևս 1350 թվականին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզի մարզպետի տեղակալ է նշանակվել 2022 թվականին, սակայն այստեղ մի զավեշտ կա. չգիտես ինչպես՝ 1350 թվականին դեռևս նա հողամաս է ձեռք բերել Շիրակի մարզի Առափի համայնքում։

67-ամյա համայնքապետ Ալբերտ Այվազյանը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին ունեցել է 8 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 7 հողամաս։

Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր թվականների՝ 1350, 2000, 2018, 2019։ Թերևս հարկ է նշել, որ փոխմարզպետը չէր կարող 1350 թվականին՝ 14-րդ դարում, ձեռք բերել հողամաս, քանի որ այդ շրջանում Հայաստանում Լենկթեմուրի արշավանքներն էին։ Հարկ է նշել, որ փոխմարզպետի շահագործման ներքո ևս 15 հողամաս կա, որոնք սեփականության իրավունքով նրան չեն պատկանում։ Բոլոր հողամասերը գտնվում են Առափի համայնքում, որտեղ 1996-2021 թվականներին համայնքապետ է եղել հենց Ալբերտ Այվազյանը։ Այսինքն՝ տարիներ շարունակ օգտվելով պաշտոնի ընձեռած հնարավորություններից՝ բաց չի թողել շանսը և հողամասեր է ձեռք բերել։

Ալբերտ Այվազյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել, սակայն հիշեցնենք մի դեպք, որը սկանդալային էր և պտտվում էր հենց փոխմարզպետի շուրջ։ Մամուլը դեռ նախորդ տարի գրել էր, որ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը երթևեկում է սպիտակ «Լեքսուս RX 350» մեքենայով, որը պատկանում է Ախուրյան խոշորացված համայնքին։ Ըստ ահազանգողի՝ փոխմարզպետն այն օգտագործում էր որպես ծառայողական մեքենա, մինչդեռ Ախուրյան համայնքի ավագանին այն տրամադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Նշենք, որ այդ ընթացքում Ալբերտ Այվազյանը ՔՊ խմբակցության ղեկավարն էր։

Ալբերտ Այվազյանը պարզաբանել էր, որ այդ մեքենան եղել է Առափիի համայնքապետի ծառայողական մեքենան։ Իսկ Առափիի համայնքապետ 31 տարի շարունակ եղել է հենց ինքը, այսինքն՝ այդ մեքենան եղել է իր ծառայողականը։ Համայնքների խոշորացումից հետո այն բնականաբար անցել էր Ախուրյան խոշորացված համայնքին։ Մեքենան Այվազյանից բռնագանձել էին, ապա որոշ ջանքեր գործադրելուց հետո՝ այն վերադարձվել էր։

Ալբերտ Այվազյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 650 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը փոխմարզպետի համար «համեստ» թիվ է կազմել՝ 23 մլն 852 հազար դրամ։ Տարեկան եկամտից միայն գրեթե 10,5 մլն դրամն է աշխատանքի վարձատրություն Շիրակի մարզի մարզպետի աշխատակազմից. եկամտից 738 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որը կազմում է ամսական գրեթե 61 հազար դրամ։ 2 մլն 151 հազար դրամը ապահովագրական հատուցում է, 5 մլն 632 հազարը վարկեր են, իսկ 1 մլն 489 հազար դրամը, չգիտես, թե ինչ եկամուտ է՝ ՀՀ Կառավարությունից. նշված է՝ «այլ եկամուտների տեսակ»։

Այվազյանի հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 390 հազար դրամ, որից 22 մլն 472 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։

Մինչ այժմ էլ Ալբերտ Այվազյանը ՔՊ կուսակցության Ախուրյանի տարածքային խորհրդի նախագահն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: