Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով երեք լրագրող է զոհվել
Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի օպերատորը և ինժեները սպանվել են Լիբանանի հարավում գտնվող Հասբայայում, որտեղ ապրում էին մի շարք լրատվամիջոցների աշխատակիցներ: Նրանցից բացի մահացել է ևս մեկ լրագրող:
Նրանք սպանվել են իսրայելական օդուժի հարձակման հետևանքով:
Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող Հասբայա բնակավայրում գտնվող մի տան վրա, որտեղ գտնվում էին մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողների մեջ կան նաև վիրավորներ, որոնց օգնություն է ցուցաբերվում։ Հարձակման ենթարկված շենքում են գտնվել նաև Al-Jadeed և Al-Jazeera հեռուստաալիքների նկարահանող խմբերը։