Լուկաշենկոն խոսել է Բելառուսի՝ Ռուսաստանին միանալու մասին
Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում երբեք խոսք չի եղել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին:
«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք նախկինում երբեք նման հարց չենք քննարկել»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ ինքը ոչ մի դեպքում երկու պետությունների միավորման կողմնակից չէ։
«Ես հաճախ եմ ասում, որ ես ու Պուտինը հիմար մարդիկ չենք։ Եվ մենք այնքան մասնագետներ ունենք, որ ունենալով երկու ինքնիշխան պետություն՝ կկարողանանք միութենական պետության մեջ այդքան սերտ հարաբերություններ կառուցել, ստեղծել այս միութենական պետությունը, մենք մեր հայացքն ուղղել ենք այդ կետին»,-ասել է Լուկաշենկոն: