Ամերիկյան ռազմանավերը մոտեցել են ռուսական Արկտիկային
Ամերիկյան երկու ռազմանավեր՝ USS Jason Dunham (DDG 109) և USS Stout (DDG 55), մտել են արևմտյան Բարենցի ծով՝ ռուսական Արկտիկայի մոտ հատուկ առաքելություններ կատարելու համար:
Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
Նավերը Harry S. Truman ավիակիր հարվածային խմբի մաս են կազմում: Սա ամերիկյան կործանիչների առաջին այցն է տարածաշրջան վերջին չորս տարվա ընթացքում։
Ռազմանավերը Բարենցի ծով ուղարկելը թույլ կտա ԱՄՆ ռազմածովային ուժերին ավելի լավ հարմարվել Արկտիկայի պայմաններին և կվերահաստատվի Վաշինգտոնի հանձնառությունը ազատ և բաց Արկտիկա պահպանելու հարցում:
Ռազմանավերը բազմաֆունկցիոնալ են, որոնք ունակ են իրականացնելու հակաօդային պաշտպանություն, հակասուզանավային առաջադրանքներ և թիրախներ խոցելու ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում: Նավերը հագեցած են տարբեր հեռահարության տասնյակ հրթիռներով: