Հարավային Կորեայի առաջնորդը թույլ է տվել զենք մատակարարել Ուկրաինային
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել է, որ կարող է դիտարկել Ուկրաինային զենք տրամադրելու հարցը՝ կախված նրանից, թե որքան սերտորեն կհամագործակցի Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտում։
Այս մասին նա ասել է Սեուլում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Yonhap-ը։
Յուն Սեոկ Յոլը նշել է, որ Սեուլը ներկայումս Ուկրաինային մահաբեր զենք չի տրամադրում։ Միևնույն ժամանակ, Հարավային Կորեան կարող է վերանայել իր դիրքորոշումը և ավելի ճկուն գործել՝ կախված Հյուսիսային Կորեայի ռազմական ակտիվությունից։
Նա ընդգծել է, որ իր երկիրը չի նստի «ձեռքերը ծալած»՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի մասնակցության։