Սերբիայի նախագահը խորհրդարանը ցրել է
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը խորհրդարանը ցրելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 24-ին:
«Եկել է ժամանակը անցկացնելու բարեփոխումների կրկնակի ստուգում, որոնք զգալի են շատ քաղաքացիների համար»,- ասել է նա RTS TV հեռուստաընկերության եթերում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերբիայի կառավարությունը դիմել է նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին, խորհրդարանը ցրելու և արտահրեթ ընտրություններ նշանակելու խնդրանքով:
Այսպիսով Սերբիայի կառավարությունը արձագանքել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի բարեփոխումներ անցկացնելու համար նոր մանդատի անհրաժեշտության և ԵՄ մտնելու բանակցությունների ավարտի մասին առաջարկությանը: