Իսրայելը հետաձգել է Իրանի դեմ հարձակումը. Times
Իսրայելը որոշել է հետաձգել Իրանի դեմ գործողությունը, քանի որ ԱՄՆ-ից գաղտնի տեղեկություններ են արտահոսել ցամաքային հարձակման պլանների մասին, գրում է Times-ը։ Սա ստիպել է իսրայելական բանակին վերանայել իր մոտեցումները։
«ԱՄՆ փաստաթղթերի արտահոսքը հետաձգեց հարձակումը՝ որոշ ռազմավարություններ և բաղադրիչներ փոխելու անհրաժեշտության պատճառով։ Վրեժ կլինի, բայց դա սպասվածից ավելի երկար կպահանջի»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 18-ին համացանցում հայտնվեցին հոկտեմբերի 15-ի և 16-ի «հույժ գաղտնի» նշումով փաստաթղթեր։ Փաստաթղթերից մեկում նշվում են իսրայելական պլանները:
Փաստաթղթերում կան տվյալներ նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի «օդ-երկիր» հրթիռային զորավարժությունների մասին, որոնք ենթադրաբար Իրանի դեմ գործողության նախապատրաստման մաս են կազմում: