Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը

Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունեց 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված բանաձեւով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում եւ արտերկրում։  

Ընդգծելով, որ այս ճնշումները հատկապես ուժեղացել են COP 29-ին ընդառաջ՝ ԵԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել կամայականորեն բանտարկված ու կալանավորված բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել բոլոր տեսակի հետապնդումներն ու բռնաճնշումները։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում երկրի ներսում ստեղծված վախի մթնոլորտի վերաբերյալ, որը միտված է քաղաքացիական հասարակությանը լռեցնելուն։ 

«Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։ 

Եվրախորհրդարանը նաեւ կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ պետություններին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների ցուցանիշները վատն են։  

Ընդունված բանաձեւով Եվրոպական խորհրդարանի անդամները կոչ են անում ԵՄ-ին դադարեցնել ադրբեջանական գազից կախվածությունը, կասեցնել 2022 թվականի փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ եւ պնդում են, որպեսզի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագրի նախապայման լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, իրավական բարեփոխումների իրականացումը և երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավումը։ Եվրախորհրդարանականները հատուկ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի հավատարմորեն ներգրավվելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ 

Եվրախորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ ԵԽ-ն վերահաստատում է իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա  Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։  

Եվրոպական խորհրդարանն ընդունված բանաձևով շեշտում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը հաղորդակցությանը վերաբերող խնդիրները պետք է բացառապես լուծվեն՝ հարգելով  Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ԵԽ պատգամավորները զգուշացնում են, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և ունենալու է լուրջ հետեւանքներ ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա։  

«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է բանաձեւում։  

Բանաձեւը, ողջունելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին հատկացված օգնությունը, կոչ է անում Հայաստան-ԵՄ համագործակցությունն էլ ավելի ամրապնդել անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ դատապարտում է Հայաստանին ուղղված ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք։ 

Ընդգծելով ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը Հայաստանում՝ եվրախորհրդարանականներն իրենց մտահոգությունն են արտահայտում Ադրբեջանից հնչող զրպարտիչ եւ քննադատական հայտարարությունների ու արշավների վերաբերյալ։ Այս համատեքստում ԵՄ-ին եւ անդամ երկրներին կոչ են անում մեծացնել եւ երկարացնել առաքելության մանդատը։ 

Բանաձեւը ողջունելով սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված առաջընթացը՝ կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ կոչ է անում անդամ պետություններին սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան։ 

Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։ Եվրախորհրդարանականներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է  համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ: ԵՄ կառույցներին կոչ է արվում շարունակել աջակցել Հայաստանին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված հարցերում անհրաժեշտ մարդասիրական կարիքները բավարարելու համար։  

Խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխությունից և փոխարենը կոչ են անում պահպանել, պաշտպանել և խթանել առկա հարուստ բազմազանությունը։ ԵԽ պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ։  

Բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների կամ Ադրբեջանի կառավարության եւ խորհրդարանի անդամների հրապարակային վիրավորանքներն ու ուղղակի սպառնալիքները ուղղված ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաներին։ Այս համատեքստում, Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների մուտքը ԵՄ կառույցների շենքեր արգելվի մինչև հետագա ծանուցում։