Թուրքիան ահաբեկչության պատճառով բարձրացրեց վտանգի մակարդակը նախավերջին աստիճանի
Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով բարձրացրել են երկրի օդանավակայանների անվտանգության մակարդակը: Այս մասին հայտնում է IHA-ն։
Չորեքշաբթի Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված միջոցներ են ձեռնարկվել։ Վտանգի մակարդակը բարձրացվել է նախավերջին՝ նարնջագույն մակարդակին: Օդանավակայանների մուտքերում և ելքերում իրականացվում են մեքենաների և ուղևորների ուղեբեռի լրացուցիչ ստուգումներ։
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայանն ուղևորներին խնդրում է ժամանել մեկնելուց երեք ժամ առաջ՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով։