Հնդկաստանը արգելափակել է Թուրքիայի մուտքը BRICS
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 16-րդ գագաթնաժողովին ընդառաջ դիմել է BRICS դաշինքին միանալու համար: Նրա ծրագրերը խափանվել են։ Այս մասին գրում է BBC-ն:
Նախկին դիվանագետ և թուրք արտաքին քաղաքականության փորձագետ Սինան Ուլգենի կարծիքով BRICS դաշինքին միանալու Թուրքիայի գլխավոր խոչընդոտը Հնդկաստանն է:
Հնդկաստանի դեմ լինելու պատճառներից է իրենց հանդեպ թշնամաբար տրամադրված Պակիստանի և Անկարայի սերտ հարաբերությունները:
Նշենք, որ Թուրքիայի BRICS դաշինքին միանալուն դեմ է արտահայտվել նաև Արևմուտքը: