«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումները
Տեսանյութ

«Տաքսի քշելով՝ ընտանիքս եմ պահում»․ 4 երեխայի հայրը պնդում է՝ պարեկները տուգանել են ամրագոտու համար՝ զրկելով վկայականի վերջին բալից․ մինչդեռ ամրագոտին կապած է եղել (լուսանկար)

Արցախից բռնի տեղահանված Հարություն Արզումանյանն ահազանգում է՝ պարեկների «կամայականության» հետևանքով զրկվել է վարորդական իրավունքից։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արզումանյանը պատմեց, տեղահանվելուց հետո հաստատվել է Երևանում ու սկսել «Yandex taxi» վարել՝  ընտանիքը պահելու համար։ 

«Չորս երեխա ունեմ, պետք է պահեմ ընտանիքս»,- ասաց Հարություն Արզումանյանը։

Նա պատմեց, որ գիշերը ժամը 4-ին ուղևորին հիվանդանոց տանելիս է եղել, երբ Ռայկոմում նրան կանգնեցրել են պարեկները։

Հարությունը բացատրել է կին պարեկին, որ մեքենայում պատվիրատու ունի, ում հիվանդանոց է տեղափոխում։ Վերջինս էլ ասել է, թե՝ փաստաթղթերի ստուգում է։ Սակայն բոլոր փաստաթղթերն ստուգելուց հետո էլ դեռ ժամանակ է ձգել։ Երբ Հարություն Արզումանյանը կրկին նրան հիշեցրել է պատվիրատուի մասին ու խնդրել մի քիչ արագացնել, վերջինս ասել է, թե վարորդը մեքենան վարել է առանց ամրագոտին կապելու։

Հարությունն առարկել է ու պնդել, որ ինքը եղել է ամրագոտով ու, եթե հարկավոր է, դա կարող է փաստել նաև իր ուղևորը։ 

«Փաստաթղթերս վերցրեցի պարեկի ձեռքից․ էդ ժամանակ էն կողքի տղամարդ պարեկը դուրս եկավ մեքենայից ու թե՝ էս ի՞նչ վերաբերմունք է։ Ասի՝ բա ձե՞ր կողմից ինչ վերաբերմունք է՝ կապել եմ ամրագոտին, ասում եք՝ չես կապել։ Պարեկը մուննաթով ասաց՝ կարաս բողոքարկես։ Ասի՝ խնդրում եմ՝ մուննաթով մի խոսեք։ Ասաց՝ էդ Ղարաբաղի՞ց ես, ասի՝ հա»,- պատմեց մեր զրուցակիցը և նշեց, որ տուգանքն այնուամենայիվ գրել են, որի ներքո ինքը չի ստորագրել։

Հարություն Արզումանյանը թեև անմիջապես բողոքարկել է, սակայն 1 շաբաթ այդպես էլ որևէ ծանուցում, պատասխան չստանալուց հետո պարզել է, որ իրեն արդեն զրկել են վարորդական իրավունքից։

«Ես չեմ կարա առանց քշելու, ես ընտանիք եմ պահում, ես 4 երեխա ունեմ, ո՞նց կարամ չքշեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կապացուցի, որ ինքը խախտում չի արել ու կվերականգնի վերջին բալը։ 

Նա նշեց, որ նոյեմբերի 22-ին արդեն նոր բալեր պետք է ստանար, մինչդեռ, իր խոսքով, պարեկների կամայականության հետևանքով զրկվում է այդ հնարավորությունից ու, առհասարակ, մեքենա վարելու իրավունքից։

Արմինե Մկրտումյան

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր վարորդի մեկ տարվա համար տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը 6 ամսով։ Վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին նման խախտումներ կատարելու հետևանքով վարորդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է 1 տարի ժամկետով: