Թուրքիան հարվածում է Սիրիային և Իրաքին՝ ի պատասխան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության
Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցնում Քրդստանի աշխատավորական կուսակցության թիրախներին Սիրիայի հյուսիսում:
Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի ռազմաօդային ուժերը Սիրիայում և Իրաքում գործողություն են իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։
Թուրքական մամուլը հայտնում է, որ հարվածները մեծ վնասներ են հասցրել կուսակցության թիրախներին և ռազմական կենտրոններին: