ԱՄՆ-ը կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ
ԱՄՆ-ն տեղեկություններ ունի Հյուսիսային Կորեայից Ռուսաստան երեք հազար զինվորականների ժամանման մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
ԱՄՆ վարչակազմը պետք է դիտարկի Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական միջոցներ կիրառելու հնարավորությունը, եթե հաստատվի նրա զորքերի մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։
Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Մայք Թերները։
«Հյուսիսային Կորեան առնվազն երեք հազար զինվոր է ուղարկել Արևելյան Ռուսաստան։ Մեր գնահատականն այն է, որ այդ զինվորները նավերով մեկնել են Հյուսիսային Կորեայից Վլադիվոստոկ, այնուհետև Ռուսաստանի արևելյան տարբեր ուսումնական ստորաբաժանումներ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, Քիրբին պարզաբանել է, որ «ՄՆ-ն տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորականները կմասնակցեն Ուկրաինայում ռազմական գործողություններին: