Անկարայում տեղի ունեցած шhшբեկչnւթյшն ֆոնին Էրդողանը այսօր վերադառնում է Կազանից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է այսօր Կազանից մեկնելուց առաջ մասնակցել BRICS+ հանդիպմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Սպասվում է, որ նախագահը կվերադառնա ճաշի ժամին: Առայժմ նախատեսվում է, որ նա կմասնակցի Կազանում կայանալիք BRICS+ հանդիպմանը»,- ասել է աղբյուրը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Էրդողանը կմասնակցի Կազանում կայանալիք գագաթնաժողովին: Քաղաքական գործիչը մտադիր է այսօր կեսօրին մեկնել Թուրքիա։
Մինչդեռ «Յենի Շաֆակ» թերթը նշում է, որ Էրդողանի ինքնաթիռը նախատեսված է Կազանից օդ բարձրանալ ժամը 12:20-ին։