Իսրայելը հարվածել է լիբանանյան հեռուստաալիքներից մեկի շենքի ուղղությամբ
Իսրայելական ինքնաթիռները գրոհել են Բեյրութի հարավում գտնվող շենքը, որտեղ տեղակայված է Al Mayadeen հեռուստաալիքի ստուդիան։
Այս մասին հայտնում է Al Hadath-ը։
Նշվում է, որ հրթիռը դիպել է այս շենքի երկրորդ հարկում գտնվող բնակարանին։
Հավանաբար այնտեղ էր ապրում Հեզբոլլահի առաջնորդներից մեկը։ Հարվածի հետևանքների մասին այլ մանրամասներ չի նշվում: