Ովքեր են կանգնած Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում՝ ըստ Թուրքիայի ՊՆ-ի
Անկարայում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևում PKK-ն է կանգնած։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է։
Հիշեցնենք՝ Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա։