Գևորգ Պապոյանին «դուր չեկավ» ոսկուց գերշահույթ ստանալու և «հովանավորների» մասին հարցը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղեց կառավարությանը՝ կապված «ոսկու արտահանման առեղծվածին և դրա հետևանքներին»։
Նա նկատեց, որ տևական ժամանակ վերաարտահանումը շեշտակի աճել էր։
«Ռուսական ոսկին, որոշ տնտեսվարողներ օգտվելով արտահանման ցածր տուրքերից, վերաարտահանել են ԱՄԷ՝ տևական ժամանակ ստանալով գերշահույթներ։ Այս տարվա կեսին բարձրացվել է պետական տուրքը, որի հետևանքով թռիչքաձև աճն ուղղակի վերացավ՝ առաջացնելով էական տնտեսական ցնցումներ»,-ասաց նա։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ովքեր էին իրական սեփականատերերը․ «Որոնք են այդ ընկերությունները, ովքեր են դրանց իրական սեփականատերերը և նրանց ենթադրյալ կապն ու հովանավորչությունը՝ իշխանական շրջանակներից»։
Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանին «դուր չեկավ» ոսկուց գերշահույթ ստանալու և «հովանավորների» մասին հարցը։
Նա նշեց, որ որ վերարատահանման գործընթացը չի զրոյացել, շարունակվում է, իսկ տուրքը բարձրացվեց, որպեսզի ոլորտը վերահսկվի։
«Դուք խոսեցիք իրական սեփականատերերի մասին, անկեղծ ասած, չգիտեմ՝ ովքեր են, մեզ բացարձակապես դա չի հետաքրքրում, եթե ձեզ հետաքրքրում է, ձեր խմբակցության կողքերը, որ լավ նայեք, կարողա գտնեք էլ»,-ասաց նախարարը։