ԱՄՆ-ը հաստատել է, որ Կիմ Չեն Ընը զորքեր է ուղարկել Ռուսաստան
Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան, այսօր հայտնել են ԱՄՆ-ից։
Սա առաջին հրապարակային հաստատումն է մի քայլի, որը ցնցել է արևմտյան դաշնակիցներին և կարող է բերել Ուկրաինայում հակամարտության մեծ սրացում, հաղորդում է NBC News-ը:
«Կան ապացույցներ Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի առկայության մասին: Թե կոնկրետ ինչ են նրանք անում, մնում է տեսնել ժամանակի ընթացքում», - Հռոմում լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
«Սա լուրջ խնդիր է,, եթե Հյուսիսային Կորեան մտադիր է մասնակցել այս պատերազմին Ռուսաստանի անունից»,- ասել է նա: