ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա հանդիպումների
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ռուս պաշտոնյաների հետ։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Վերջին անգամ Մարզուկը Ռուսաստան էր եկել խորհրդակցությունների հունիսին։
Հավելենք նաև, որ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։