Ադրբեջանն ու Ղրղզստանը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր
Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Բակտիբեկ Բեկբոլոտովի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի և փոխադարձ մի շարք այլ հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։