Օկուպացված Արցախում հերթական ադրբեջանցի զինծառայողն է մահացել
Օկուպացված Արցախի Սանասարի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Էլնուր Ջաբբարովը։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Նշվում է, որ զինծառայողի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան շրջվել է և նա տեղում մահացել է:
Զինծառայողի մահվան դեպքը նախաքննության փուլում է։