Բիլ Գեյթսը 50 միլիոն դոլար է նվիրաբերել Քամալա Հարիսի նախագահական քարոզարշավին
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը վերջերս 50 միլիոն դոլար է նվիրաբերել Future Forward ոչ առևտրային կազմակերպությանը, որն աջակցում է ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավին:
Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ նվիրատվությունը պետք է գաղտնի մնար: Աղբյուրները՝ ում հետ զրուցել են լրագրողները, այդ մասին իմացել են մասնավոր կերպով։ Հոդվածում ասվում է, որ Բիլ Գեյթսը այդ գումարը նվիրաբերել է Հարիսի նախընտրական քարոզարշավին՝ վախենալով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հնարավոր երկրորդ ժամկետից, թեև Գեյթսն ասում է, որ կարող է աշխատել ԱՄՆ նախագահի ցանկացած թեկնածուի հետ:
Հոդվածում նշվում է, որ բարեգործական Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամն անհանգստացած է Դոնալդ Թրամփի վերընտրվելու դեպքում ընտանիքի առողջապահական ծրագրերի հնարավոր կրճատումներից։