Ինդոնեզիայում խորտակվող նավից ուղևորներին տարհանել են
Ինդոնեզական առագաստանավ է խորտակվել Ճավայի և Բալի կղզիների նեղուցում: Բոլոր ուղևորները հաջողությամբ տարհանվել են, սակայն նավի վրա գտնվող տրանսպորտային միջոցները նավի հետ միասին խորտակվել են: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Փրկարարները հաջողությամբ տարհանել են 48 ուղևորի:
Revalia նավը դուրս էր եկել Բալիի Գիլիմանուկ նավահանգստից և ուղևորվում էր Ճավա կղզու Քեթաբանկ նավահանգիստը, սակայն խորտակվել է դուրս գալուց 15 րոպե հետո:
Առագաստանավի խորտակման պատճառները դեռևս անհայտ են: