Իսրայելական բանակը մեկ օրում սպանել է «Հեզբոլլահ»-ի մոտ 70 զինյալի
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում սպանել է շիական «Հեզբոլլահ» շարժման շուրջ 70 մարտիկի։
«Հարավային Լիբանանում Իսրայելի բանակի զորքերը շարունակում են սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված հարձակումները «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ: Վերջին 24 ժամվա ընթացքում զորքերը ցամաքային և օդային հարվածների արդյունքում սպանել են մոտ 70 մարտիկի», - ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է «Հըզբոլլահի» զինամթերքի պահեստների ոչնչացման մասին, որտեղ պահվում էին կանանետեր, արկեր և այլ սարքավորումներ: