Իսրայելի պաշտպանության բանակը uպանել է Նասրալլայի իրավահաջորդին
Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարեց «Հեզբոլլահ» շիա կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինի մահվան մասին, որը համարվում էր սպանված Հասան Նասրալլայի և նրա զարմիկի իրավահաջորդը։
Այս մասին ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Մոտ երեք շաբաթ առաջ իրականացված հարվածի արդյունքում «Հեզբոլլահ» կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինը և Հըզբոլլահի հետախուզության շտաբի ղեկավար Հուսեյն Ալի ալ-Զեյման սպանվել է Բեյրութի Դահիյա արվարձանում՝ Հեզբոլլահի մյուս հրամանատարների հետ միասին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ այս մասին առաջին տեղեկությունները սկսեցին հայտնվել լիբանանյան տելեգրամյան մի շարք ալիքներում: