Գուտերեշը Կազան է ժամանել BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Այս մասին հայտնում է Թաթարստանի Հանրապետության պետական խորհրդի մամուլի ծառայությունը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Կազանի միջազգային օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը»,- ասվում է հաղորդագրության մեջ։