Փակ խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետարանում. (տեսանյութ)
Շիրակի մարզի պատգամավորների և Գյումրու, Արթիկի, Մարալիկի քաղաքապետերի հետ, Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և տարածքային զարգացման և կառավարման նախարար Դավիթ Լոքյանն անցկացրել են փակ խորհրդակցություն, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
Թե ինչ հարցեր են քննարկվել, ԶԼՄ ներկայացուցիչների համար մնացել է անհայտ: Խորհրդակցության ավարտից հետո միայն նախարարն ու մարզպետը պատասխանել են լրագրողների հարցերին:
Հովսեփ Սիմոնյանը խոստացել է 100 օրվա փոխարեն, մեկ շաբաթ անց, կրկին հանդիպել ԶԼՄ-ների հետ՝ հարցերին առավել հանգամանալից պատասխանելու համար:
Առավել մանրամասն՝ Ցայգ ՀԸ տեսանյութում