Ուկրաինայի բնակչության թիվը 10 միլիոնով կրճատվել է. ՄԱԿ
Ուկրաինայի բնակչությունը 2022 թվականի փետրվարի 24-ից նվազել է մոտավորապես 10 միլիոն մարդով։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը, փոխանցում է РИА Новости-ն։
«2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինան կորցրել է 10 միլիոն բնակիչ։ Այդ մարդկանց մի զգալի մասը լքել է երկիրը՝ չհաշված Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի անմիջական զոհերին։ Բնակչությունը ծերանում է, իսկ երիտասարդները հնարավորություններ են փնտրում այլուր և հեռանում»,- ասել է Բաուերը։