Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը. Զիյաֆեթ Ասկերով
Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովն ասել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է կնքում ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստան պետության հետ։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում։
Ասկերովը նշել է, որ միջազգային ատյաններում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերում շարունակվում է օգտագործվել Լեռնային Ղարաբաղ տերմինը։
«Ինչպե՞ս կարելի է խաղաղության պայմանագիր կնքել նման պայմաններում։ Հիշեցնեմ, որ Հայաստանի Սահմանադրությունն է, որ խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նրա խոսքերը մեջբերում է Report-ը։
Նա նաև ընդգծել է, որ Սահմանադրությունը և Հայաստանի պետական անկախության ակտը պարունակում են դրույթ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքն է։
«Քանի դեռ սա հանված չէ Սահմանադրությունից և այլ փաստաթղթերից, անհնար է խոսել խաղաղության պայմանագրի մասին»,- հավելել է փոխխոսնակը։